Զորահանդեսին ներկայացված զինտեխնիկան հրաշալի բան էր, տղերքի դուխը բարձր էր. Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր (տեսանյութ)
Ջավախահայերն անտարբեր չեն Հայաստանում տեղի ունեցող գործընթացներով: Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի ազգությամբ հայ պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ով ժամանել է Հայաստան անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար:
«Հպարտանում ենք Հայաստանի հաջողություններով: Երբ մասնակցեցի զորահանդեսին, ես հպարտություն ապրեցի, որ հայ եմ, տեսա, թե որքան ուժեղ է, պինդ է ՀՀ բանակը, հասկացա, որ Հայաստանի բանակը կարող է պաշտպանել իր սահմանները: Եթե մի երրորդ պետություն համարձակվի մի քայլ անել ՀՀ նկատմամբ, կստանա համապատասխան պատասխան»,- նշեց Սամվել Պետրոսյանը:
Ինչ վերաբերում է զորահանդեսին ներկայացված զինվորական տեխնիկային, ապա Սամվել Պետրոսյանն ասաց. «Հրաշալի բան էր... Տեխնիկան, որը ես տեսա, ցույց տվեց, որ ՀՀ բանակը շատ ուժեղ է, հզոր է, մեր տղաների դուխը բարձր է»: