Բարսելոնայում բացվել է ամենամեծ պենտհաուսը` դեպի Սուրբ ընտանիքի տաճարը բացվող տեսարանով. լուսանկարներ
Բարսելոնայի հենց սրտում գտնվող Majestic Hotel&Spa հյուրանոցում բացվել է Կատալոնիայի ամենամեծ պենտհաուսը:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, կատալոնական մայրաքաղաքի կենտրոնում բացված հայտնի Paseo de Grasia Majestic Royal Penthouse-ը պատրաստ է հյուրերին ներկայանալ 9-րդ հարկից դեպի Գաուդիի կերտած հեքիաթային քաղաքի տեսարժան վայրերը բացվող պանորամային համայնապատկերով:
Majestic Royal Penthouse-ը միավորում է 1-3 ննջասենյակ, հյուրասենյակ, ճաշասենյակ և բար: Ընդհանուր առմամբ, այն մոտ 500 քառ. մետր տարածք է զբաղեցնում: Պենտհաուսի բնակիչների համար սահմանած ծառայություններից է անձնական վարորդի, սեղանապետի ծառայությունը, ինչպես նաև շքեղ ավտոմեքենան հյուրանոցում բնակության ողջ ընթացքում:
Պենտհուսի պատշգամբում ջակուզի է տեղադրված, որտեղից տեսարան է բացվում դեպի «Սուրբ ընտանիքի տաճարը» և Բարսելոնայի ամենաշքեղ փողոցը: