Ինքուրույն կոճկվող smart մարզակոշիկները վաճառքում կհայտնվեն հոկտեմբերին
2015-ի հոկտեմբերի 22-ին`«Հետ դեպի ապահա» հանրահայտ ֆիլմում տեղի ունեցող իրադարձությունների նույն օրը, Nike ընկերությունը դերասան Մայքլ Ջեյ Ֆոքսին նվիրեց ինքնուրույն կապվող մարզակոշիկներ, որոնց նմանը դերասանը կրել էր ֆիլմում:
Այն ժամանակ ընկերությունը հայտնել էր սահմանափակ քանակությամբ սերիական մարզակոշիկների հետագա թողարկման մասին: Այս տարվա մարտին ընկերությունը ներկայացրել է Nike HyperAdapt 1.0 նոր մոդելի մարզակոշիկ, որի թողարկման ամսաթիվը հայտնի չէր:
Ինչպես տեղեկացնում է gagadget.com-ը` այժմ ընկերությունից տեղեկացրել են, որ նորագույն մարզակոշիկը վաճառքում կհայտնվի այս տարվա հոկտեմբերի 28-ին:
Ինքնուրույն կոճկվող smart մարզակոշիկների գինը դեռևս հայտնի չէ, սակայն հայտնի է, որ դրանք վաճառվելու են միայն ԱՄՆ-ի տարածքում: