Երեք վարչապետերն էլ տեղին չեն oգտագործել կախարդական փայտիկը. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)
ՀՀ երեք վարչապետերին էլ՝ Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Կարեն Կարապետյան, խորհուրդ կտամ չօգտագործեն «կախարդական փայտիկ» արտահայտությունը:
Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են վարչապետներն ասում, որ իրենց փոփոխությունների համար ժամանակ է պետք ու կախարդական փայտիկ չունեն, որ միանգամից անեն դրանք:
«Խորհուրդ եմ տալիս, որ տնտեսության հետ կապված կյանքում այդ բառը չօգտագործեն: Ես չգիտեմ առաջինը ով է ասել, որ մնացածը նույնպես շարունակել են ասել: Ի՞նչ է նշանակում կախարդական փայտիկ: Տնտեսությունն ունի իր հնարավորությունները, ներդրումային քաղաքականությունը, ֆինանսական հոսքերը և այլն: Կախարդական փայտիկը ոչ մի կապ չունի դրա հետ: Երեք վարչապետերն էլ տեղին չեն օգտագործել կախարդական փայտիկը»,- նշեց գործարարը: