Մանոյանն ու Ոսկանյանը մասնակցել են իրենց թիմի հանդիպմանը
Կիպրոսի առաջնության 4-րդ տուրում «Կարմիոտիսան» սեփական հարկի տան նվազագույն հաշվով պարտվել է ԱԷԼ-ին:
Տանտերերի մեկնարկային կազմում են եղել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանը և Տարոն Ոսկանյանը:
Ոսկանյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ Մանոյանը փոխարինվել է 85-րդ րոպեին:
«Կարմիոտիսան» 4 տուրերից հետո 2 միավորով 10-րդ հորիզոնականում է: