Լինդսի Լոհանը Пусть говорят հաղորդման ժամանակ պատմել է նախկին ընկերոջ մասին
Ամերիկացի դերասանհուհի Լինդսի Լոհանը նկարահանվել է ռուսական Առաջին ալիքի Пусть говорят հաղորդման մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով հաղորդավար Անդրեյ Մալախովի թվիթերյան գրառմանը:
«Լինդսի Լոհանը հեռուստատեսությամբ առաջին անգամ ամեն ինչ կպատմի ռուս միլիոնատիրոջ որդու մասին»,- գրել է Մալախովը:
Նշվում է, որ խոսքը գնում է դերասանուհու նախկին ընկեր Եգոր Տարաբասովի հետ հարաբերությունների մասին:
Անդրեյ Մալախովն ավելացրել է, որ ծրագիրը եթեր դուրս կգա սեպտեմբերի 21-ին: