Անփետուր թութակն աշխարհի տարբեր ծայրերից հագուստ է ստանում ցրտից չսատկելու համար (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքի բնակչուհի Իզաբելա Էյսենմանը, մի անգամ սոցկայքերից մեկում տեսնելով Ռիա մականունով անփետուր թութակին, միանգամից հավանել է թռչնին ու որոշել դառնալ դրա տերը:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, կարճ ժամանակ անց համացանցի՝ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող օգտատերերը որոշել են օգնել փետրածածկույթից զրկված թռչնին՝ նրա համար ուղարկելով ցրտից պաշտպանող տաք հագուստ:
«Երբ Ռիան սվիտեր կամ այլ տաք վերնահագուստ է կրում, իրեն շատ հարմարավետ ու լավ է զգում: Ցավոք, Ռիան մշտապես հագուստ կրելու կարիք ունի՝ ոչ միայն մերկ տեսք չունենալու, այլև մարմինը տաք պահելու համար»,-պատմել է 23-ամյա ամերիկուհին:
Նա մանրամասնել է, որ Ռիայի մոտ առկա է մաշկային հիվանդություն, որի հետևանքով նրա բոլոր փետուրները թափվել են: