Հոկեյ. Ռուսաստանի հավաքականը զիջեց Շվեդիային
Կանադայում շարունակվում է տափօղակով հոկեյի Աշխարհի գավաթի խաղարկությունը:
B խմբի առաջին խաղում Ռուսաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջել է Շվեդիայի ընտրանուն: Շվեդիայի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել Գաբրիել Լանդեսկոգը եւ Վիկտոր Հեդմանը: Ռուսատանցիների միակ գոլը հանդիպման վերջին րոպեին խփել է Ալեքսանդր Օվեչկինը:
Խմբի մյուս խաղում Հյուսիսային Ամերիկայի Մ23 տարեկանների հավաքականը 4:1 հաշվով հաղթել է ֆինլանդացիներին:
A խմբում հաղթանակներ են տոնել Եվրոպայի եւ Կանադայի հավաքականները, որոնք հաղթել են համապատասխանաբար՝ ԱՄՆ-ի (3:0) եւ Չեխիայի ընտրանիներին (6:0):