Պակիստանում մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի
Պակիստանի հյուսիս-արևմուտքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Եվս 30 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք մինչև այժմ փլատակների տակից դուրս ենք բերում տուժածներին և մահացածներին»,- պատմել է շրջանային վարչակազմի փոխղեկավար Նավեդ Աքբարը:
Սեպտեմբերի 16-ին մահապարտը, «Ալլահ Աքբար» բղավելով, պայթեցրել է իրեն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Մոհմանդ շրջանի մզկիթում:
Դեռևս երկրի տարածքում գործող ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել տեղի ունեցածի համար պատասխանատվությունը: