Օդեսայում ուկրաինացի երկրպագուները հարձակվել են թուրք երկրպագուների վրա եվրագավաթի խաղից առաջ
Օդեսայում ֆուտբոլի ուկրաինացի երկրպագուները հարձակվել են թուրքական «Ֆեներբախչե» թիմի երկրպագուների վրա` Եվրոպայի Լիգայի խմբակային փուլի առաջին տուրի խաղի նախօրեին, գրում է Лента-ն:
Հաղորդվում է, որ խաղից մի քանի ժամ առաջ ուկրաինացի երկրպագուները հարձակվել են թուրքերի վրա, ովքեր հանգստանալիս են եղել քաղաքի կենտրոնի սրճարաններից մեկում:
Վիճաբանություն է սկսվել, և կիրառվել են տարբեր առարկաներ: Արդյունքում կան տուժածներ: Ոմանց բժշկական օգնություն է պահանջվել:
Լուգանսկի «Զարի» թիմի հանդիպումը ստամբուլյան ակումբի հետ կայացել է սեպտեմբերի 15-ին և ավարտվել է 1:1 հաշվով: