Բելգիայում հակաահաբեկչական գործողությունների հետևանքով 2 ջիհադիստ է ձերբակալվել
Բելգիայի դաշնային ոստիկանության հակաահաբեկչական ծառայությունը խուզարկություն է անցկացրել այն մարդկանց բնակության վայրերում, որոնք կասկածվում են ջիհադական շրջաններին աջակցելու համար: Նախօրեին ստուգումներ են անցկացվել Բրյուսելում և Լյեժում, փոխանցում է Интерфакс-ը:
Ոստիկանությունում հաստատել են, որ գործողության ընթացքում 2 մարդ է ձերբակալվել, որոնցից մեկին կասկածում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու համար:
Աղբյուրը հայտնում է, որ նա ակտիվ նամակագրություն է ունեցել համացանցում, որում հայտնել է ահաբեկչությանը նախապատրաստվելու մասին: Իրավապահներն այդ սպառնալիքը բավականին լուրջ են համարել` գործողություն սկսելու համար:
Նշվում է, որ կասկածյալն արդեն ծանոթ է եղել ոստիկանությանը, սակայն ոչ ահաբեկչության հետ կապված հարցով: Երկրորդ ձերբակալվածը կասկածյալի մտերիմներից մեկն է: