Օրլանդո Բլումի Instagram-ը բացվել է հասարակության համար
Բրիտանացի դերասան Օրլանդո Բլումն իր Instagram-ը բացել է հասարակության համար, և էջը պաշտոնապես հաստատվել է:
Ինչպես նշում է People-ը, Բլումն իր էջը բացել է 2015 թվականի հուլիսի 27-ին, սակայն մինչև վերջին ժամանակներն այն փակ է եղել:
Կայքը գրում է, որ դերասանն իր էջում հիմնականում հրապարակում է տարբեր ուղևորությունների ժամանակ արված լուսանկարներ: