Հնդկաստանում մարդիկ վճարում են բանտում որպես կալանավոր մեկ օր ապրելու համար
Հնդկաստանի Սանգարեդդի շրջանում գտնվող գաղութային ժամանակաշրջանի բանտը հնարավորություն է ընձեռում բոլոր ցանկացողներին փոքր վճարի դիմաց մեկ օր բնակվել այնտեղ բանտարկյալի կյանքով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, «Զգա բանտը» նախագիծն իրկանացնում շրջանի բանտերի վարչության ղեկավարությունը` թույլ տալով մարդկանց հասկանալու, թե ինչ է նշանակում 24 ժամ կալանքի տակ գտնվել: Մեկօրյա «կալանքի» ժամանակ կամավոր դատապարտյալներին բանտային համազգեստ են տալիս, պողպատե ափսե և բաժակ, ապուր և մի քանի այլ պարագաներ` ըստ բանտի կանոնների:
Նրանք հետևում են նաև բանտային ժամանակացույցին և կատարում այն ամենը, ինչ անում են կալանավորները:
Այս տեսակ փորձառություն կարելի է ձեռք բերել 500 հնդկական ռուփիի ($7.50) դիմաց: