Ինյեստա. 20 տարի անցավ երազանքի իրականացումից
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել, նշելով «կապտանռնագույնների» կազմում անցկացրած 20 տարիները (1996-2001՝ «Բարսելոնա Բ, - խմբ.):
«20 տարի անցավ այն օրվանից, երբ սկսեցի իրականացնել իմ երազանքը...Շատ հիշողություններ կան: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնել են սա իրականություն դարձնել», - գրել է Ինյեստան: