ԱՄՆ-ն 11 մլն դոլար կհատկացնի փախստականներին ընդունող երկրներին
ԱՄՆ-ն որոշում է կայացրել 11 մլն դոլար հատկացնել Միգրացիայի հարցով միջազգային կազմակերպության ծրագրերի և Փախստականների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցության համար, հայտնել են ԱՄՆ պետդեպում:
Գերատեսչության տվյալների համաձայն, միջոցները կհատկացվեն այն երկրներին, որոնք ընդունում են փախստականներին:
«ԱՄՆ-ի ներդնումը կապահովի ծրագրերը ռեսուրսներով և գիտելիքներով` օգնելու երկրներին ստեղծել իրավական, կազմակերպչական և հասարակական շրջանակներ, որոնք անհրաժեշտ են բնակեցման ապահով և կայուն ծրագրերի ստեղծման համար»,- ասվում է պետդեպի հաղորդագրությունում:
Որոշումը կայացվել է փախստականների հարցով գագաթաժողովի նախօրեին, որը կայանալու է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի շրջանակում: