ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2017-ի հոկտեմբերին Մոսկվայում
ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում: Интерфакс-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Համագործակցության գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
«ՌԴ նախագահի առաջարկով որոշում է կայացվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017-ի հոկտեմբերի 11-ին Մոսկվայում», - ուրբաթ ասել է Լեբեդևը` Բիշքեկում անցկացվող խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում:
Լեբեդևը հայտարարել է, որ այսօրվա նիստի ժամանակ նեղ ձևաչափով պատվիրակությունների ղեկավարները հաստատել են հանդիպման օրակարգը:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը իր ելույթի ժամանակ տեղեկացրել է կայացված որոշման մասին, որի համաձայն 2017-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին: