Mercedes-ը ներկայացրել է բաց տանիքով «նոր սերնդի» AMG GT սուպերքարը. լուսանկարներ
Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է AMG GT ռոդսթերը, որը հասանելի կլինի 2 տարբերակով` 476 ձիաուժ հզորությամբ բազային մոդելը և շարքում S և R տարբերակների միջև միջանկյալ տեղ զբաղեցրած մոդելը` C ինդեքսով:
Motor.ru-ի հաղորդմամբ` նորույթների հանրային դեբյուտը կկայանա սեպտեմբերի վերջին` Փարիզի ավտոսրահում: Բաց տանիքով սուպերքարը մի շարք տեխնոլոգիաներ է ստացել AMG GT R մրցարշավային կուպեից:
Այն դարձել է 47 ձիաուժով ավելի հզոր, քան AMG GT S մոդելը և 28 ձիաուժով ավելի թույլ, քան AMG GT R մոդելը: Նորագույն մոդելի 4 լիտր աշխատանքային ծավալով, 8 մխոցային երկտուրբո շարժիչը 557 ձիաուժ հզորություն է զարգացնում: Այն աշխատում է 7 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփով:
100 կմ/ժամ արագությունը սուպերքարը զարգացնում է 3.7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 316 կմ/ժամ:
Mercedes-Benz AMG GT ռոդսթերը համալրված է թեթև տանիքով, որը կարող է ծալվել կամ բարձրանալ 50 կմ/ժամ արագությամբ ընթանալիս: Դրա համար 11 վայրկյան կպահանջվի: Տանիքը կարող է ներկայանալ երեք գույներից մեկով` կարմիր, բեժ և սև: