Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Մոսկվային Սիրիայում ավիահարվածները համակարգելու համար
Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ Սիրիայում գրոհայինների դիրքերի ուղղությամբ ավիահարվածների համակարգման կենտրոն չեն ստեղծի, քանի դեռ հումանիտար օգնություն չի հասցվել Հալեպին և մյուս կարիքավոր շրջաններին:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն`հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարությանը հայտարարությանը, այս մասին սեպտեմբերի 16-ին հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Ինչպես ասվում է ամերիկյան գերատեսչության հայտարարության մեջ, Վաշինգտոնն ակնկալում է, որ Մոսկվան կօգտագործի իր ազդեցությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի վրա` «ՄԱԿ-ի հումանիտար շարասյան անցանելիությունն ապահովելու համար»: