Կավանիից մեկ խաղակես է պահանջվել պոկեր ձեւակերպելու համար
Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել է «Կանին»:
Հանդիպման առաջին խաղակեսում հյուրերի ռմբարկու Էդինսոն Կավանին արդեն հասցրել է պոկերի հեղինակ դառնալ:
Ուրուգվայցի ֆուտբոլիստը հանդիպման հաշիվը բացել է 12-րդ րոպեին, ապա՝ 23-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի շնորհիվ կրկնապատկել է այն: 38-րդ րոպեին Կավանին հեղինակել է իր թիմի երրորդ գոլը, իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում ձեւակերպել է պոկեր: