ԱՄՆ-ում օդաչուն կտրուկ շրջադարձի ժամանակ կորցրել է գիտակցությունը (տեսանյութ)
ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչի օդաչուն ծանրաբեռնվածության պատճառով կտրուկ շրջադարձի ժամանակ կորցրել է գիտակցությունը, հաղորդում է Aviation Week-ը:
Նշվում է, որ օդաչուին փրկել է ինքնաթիռի` երկրի հետ բախումից պաշտպանող ավտոմատ համակարգը, և միջադեպի գաղտնազերծված տեսանյութը հրապարակվել է համացանցում:
Աղբյուրը մանրամասնում է, որ օդաչուն իրականացրել է F-16-ի կտրուկ շրջադարձը, ինչից հետո կործանիչը սկսել է արագություն հավաքելով կորցնել բարձրությունը: Երբ F-16-ը գտնվել է երկրից 600 մետր բարձրության վրա, Auto-GCAS ավտոմատ համակարգը կառավարումն իր վրա է վերցրել ու կործանիչը փրկել երկրի հետ բախումից: Օդաչուի գիտակցությունը վերականգնվել է 1,3 հազար մետր բարձրության վրա, և նա բարեհաջող վայրէջք է իրականացրել: