8-ամյա տղան 2 տարի երկարացրել է մազերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համար կեղծամ պատրաստելու նպատակով (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի 8-ամյա բնակիչ Թոմաս Մուրը քաղցկեղի պատճառով մազերը կորցրած աղջկա մասին հաղորդում դիտելուց հետո որոշել է դիմել անսովոր քայլի: Նա 2 տարի շարունակ երկարացրել է մազերը, որպեսզի հետո դրանք կտրի ու կեղծամ պատրաստի քաղցկեղով հիվանդ երեխաների համար:
Ինչպես երևում է boredpanda.com կայքի հրապարակած ֆոտոշարքից՝ Թոմասին հաջողվել է գանգուր և փարթամ մազեր աճեցնել, որոնք հետագայում կտրվել են ու բավականացրել 3 կեղծամ պատրաստելու համար:
Երբ Թոմասի արարքի մասին հայտնի է դարձել նաև համացանցում, բազմաթիվ օգտատերեր անկեղծ զարմացել են, թե որքան կարեկցանք ու հոգածություն կա այս փոքրիկի սրտում: