Մահացել է Իտալիայի նախկին նախագահ Կառլո Չամպին
Իննսունհինգ տարեկանում կյանքից հեռացել է Իտալիայի նախկին նախագահ Կառլո Աձելյո Չամպին, որը զբաղեցրել է նաև երկրի վարչապետի ու Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև առանցքային դերակատարություն է ունեցել երկիրը եվրագոտում ներառելու հարցում:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին նշել է, որ Չամպիի ավանդը երկրի զարգացման գործում անվիճելի է:
Հայտնի է, որ հանգուցյալ քաղաքական գործիչը երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2006թթ. ընթացքում: