Էլ Բաբում կարող է ամեն վայրկյան թուրք-ամերիկյան համատեղ ռազմական գործողություն սկսվել. «Միլլիյեթ»
Ամերիկացի 29 զինծառայող ժամանել է Սիրիայի Ալ Ռաիի շրջան: Նրանց դիմավորել են թուրք զինվորականներն ու «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման գրոհայինները, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
ԱՄՆ հատուկջոկատայիններն ուղղաթիռներով ժամանել են նախ թուրք-սիրիական սահման, այնուհետ մեքենաներով անցել սահմանն ու իրենց դիրքերը զբաղեցրել Ալ Ռաիի շրջանում:
Նշվում է, որ ամերիկացի զինվորականներն ավելի շատ դիրքավորվելու են երկրորդ գծում և հիմնականում անցկացնելու են խորհրդատվական բնույթի աշխատանք:
«Միլլիյեթ»-ը նշում է, որ «Իսլամական պետություն» խմբավորման երկրորդ «մայրաքաղաք» համարվող Էլ Բաբ քաղաքում ամեն վայրկյան կարող է ռազմական գործողություն սկսվել թուրքական ԶՈՒ-ի կողմից:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: