LG-ն 20.000 դոլարանոց 4K հեռուստացույց է ներկայացրել (լուսանկարներ)
Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է 77 դյույմ անկյունագծով նոր Signature OLED 4K հեռուստացույցը, որի արժեքը 20.000 դոլար է:
Ինչպես նշում է The Verge-ը, տեխնիկապես կատարելագործված նորույթը համալրված է HDR, Dolby Vision, HDR10 համակարգերով, ինչպես նաև webOS 3.0 օպերացիոն համակարգով, որն ունի «խելացի» հեռուստացույցին բնորոշ բոլոր առանձնահատկությունները:
Բացի այդ, թանկարժեք հեռուստացույցը գնելու դեպքում ընկերությունն անվճար կտրամադրի LG Signature Concierge ծառայությունը, որը թույլ կտա օրվա ցանկացած պահի մասնագետ կանչել հեռուստացույցի հետ կապված խնդիրների վերացման համար:
Նշվում է, որ նորույթը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 17-ից, իսկ պատվերների առաքումը կսկսվի հոկտեմբերից: