Բակո Սահակյանն այցելել է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի անհատական ցուցահանդես
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է ՀՀ վաստակավոր նկարիչ Կարեն Գրիգորյանի՝ ԼՂՀ անկխության 25-ամյակին նվիրված անհատական ցուցահանդես:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով շրջադարձային պատմական իրադարձություններին վերաբերող մնայուն արժեքների ստեղծումը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: