Պաշտոնական. France Football-ը ՖԻՖԱ-ից անկախ կորոշի Ոսկե գնդակի մրցանակակրին
«France Football»-ը հաստատել է, որ Ոսկե գնդակի շնորհման ձեւաչափը փոփոխվելու է:
ՖԻՖԱ-ն չի պայմանավորվել ֆրանսիական հեղինակավոր պարբերականի հետ համագործակցության շարունակության վերաբերյալ:
Տարվա լավագույն ֆուտբոլիստի ընտրման նոր կանոնների մասին «France Football»-ը հայտարարելու է երեքշաբթի օրը:
ՖԻՖԱ-ի հետ համագործակցության վերջին տարիների ընթացքում Տարվա լավագույն ֆուտբոլիստին ընտրում էին լրագրողները, ազգային հավաքականների մարզիչներն ու ավագները: Հավանական է, որ «France Football»-ը կվերադառնա հին ձեւաչափին, երբ «Ոսկե գնդակի» մրցանակակրին որոշում էին միայն լրագրողները: