Դուեյն «Լեռ» Ջոնսոնը ստիպել է նկարահանող խմբին աղոթել պոլինեզյան աստվածությանը (տեսանյութ)
«Լեռ» մականվամբ հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը նկարահանող խմբին աղոթքի է հավաքել, որը անցկացրել է հավայան հոգևորականը: Ինչպես պատմել է Ջոնսոնն իր Instagram-ում, արարողությունը նվիրված է եղել «Ջումանջի» ֆիլմի երկրորդ հատվածի հաջողությանը, որտեղ դերասանը խաղում է բժիշկ Բրեյվսթոունի դերը:
«Ես հաճախ եմ ձեզ ասում մանայի մասին (գերբնական ուժ Օկեանայի ժողովուրդների հավատալիքներում):Մեր աղոթքի ժամանակ մանան շատ հզոր է եղել, դրանից փշաքաղվում էիր ու շունչդ կտրվում էր»,-գրել է դերասանը:
Արարողությունն անցկացրել է կախա (հոգևորական) Կորդել Կեկան: Դրան մասնակցել են ֆիլմի դերակատարներ Քեյվին Հարթը, Ջեք Բլեքը, ռեժիսոր Ջեյք Քեզդան և ուրիշներ:
Ֆիլմի պրեմերան նշանակված է 2017թ-ի հուլիսի 27-ին:
Տեսանյութն՝ այստեղ: