Օբաման մեկ տարով երկարաձգել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է 2001թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո սահմանված պատժամիջոցները: Հիշեցնենք, որ այդ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 3000 մարդ:
Երկրի ղեկավարի հրամանում և կոնգրեսին ուղղված նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար դեռ մեծ սպառնալիքներ կան:
Պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում էր սեպտեմբերի 23-ին: Հենց այդ ժամանակ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը հրաման ստորագրեց սահմանափակող միջոցների սահմանման վերաբերյալ:
Նշենք, որ պատժամիջոցները նախատեսում են ահաբեկչության հետ կապ ունեցող բոլոր կազմակերպությունների և անձանց հաշիվների սառեցում, նրանց հետ գործնական հարաբերություններ ունենալու արգելք ԱՄՆ-ի քաղաքացիների համար, ինչպես նաև մի շարք այլ միջոցներ: