Կոպերին նկարված անհավանական նկարներ (լուսանկարներ)
Դիմահարդարումն ինքնին արվեստ է, բայց նկարչուհի-դիմահարդար Թալա Պելեգը այն նոր մակարդակի է բարձրացրել՝ օգտագործելով աչքերը որպես ստեղծագործության համար նախատեսված կտավ: Նրա փոքրիկ կտավները զարդարում են կոպերը, հոնքերը և թարթիչները միայն կարճ ժամանակով, իսկ հետո ընդմիշտ անհետանում են:
Ամեն անգամ նկարը տարբեր է ստացվում: Նկարչուհի-դիմահարդարը օգտագործում է բնության կողմից տրված աչքերի կտրվածքը, բնական ծալքերը, որպեսզի նկարներն ավելի կենդանի և գեղեցիկ դառնան: