Տանզանիայում երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ, վիրավորվել 100 մարդ
Տանզանիայում երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 11 մարդ, ևս 100 մարդ վիրավորվել է, հայտնում է РИА Новости-ն`France Presse գործակալությանը հղումով:
«Ցավով հայտնում ենք 11 մահացածների և 100 տուժածների մասին, որոնցից շատերը հոսպիտալացվել են: Մենք մոբիլիզացրել ենք ծառայությունները, անցկացվում են փրկարարական աշխատանքներ»,- հայտնել է ոստիկանության պետ Ավգուստին Օլոմին:
Ավելի վաղ նշվում էր, որ երկրի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Նսունգա բնակավայրից 23 կմ հեռու: