Մարսելում սինագոգի հարևանությամբ գազի բալոններով մեքենա է հայտնաբերվել
Ֆրանսիայում պայթունավտանգ ավտոմեքենա է հայտնաբերվել: Այս անգամ կասկածելի մեքենան, որում եղել են մի քանի գազի բալոններ, կայանված է եղել Մարսել քաղաքի սինագոգի հարևանությամբ, հայտնել է տեղի ոստիկանությունը:
Օրեր առաջ Փարիզի մոտակայքում ձերբակալվել էին 3 կին ծայրահեղականներ, որոնց Ֆրանսիայի իշխանությունները կապում են Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ահաբեկչություն կազմակերպելու փորձի հետ: Հայտնի տաճարի մոտ կայանված է եղել նաև գազի բալոններով ավտոմեքենա:
Երկրի ներքին գործերի նախարար Բերնարն Կազնյովը հայտարարել է, որ 2016-ին արդեն մոտ 300 մարդ է ձերբակալվել, նրանք կապ են ունեցել ահաբեկչական ցանցերի հետ, փոխանցում է Вести-ն: