Ավստրիայի նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել վատ սոսինձի պատճառով
Ավստրիայում կրկնակի նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 2-ին, սակայն կարող են հետաձգվել անորակ սոսինձի պատճառով, որն օգտագործվում է փոստով քվեարկության ժամանակ քվեաթերթիկների վրա, փոխանցում է BBC-ն:
Լրատվամիջոցները նշում են, որ ընտրողները բողոքել են, որ քվեաթերթիկներն անհնար է ապահով սոսնձել, ինչը դրանք անվավեր է դարձնում:
Ինչպես հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Վոլֆգանգ Սոբոտկան, այդ տեխնիկական խնդիրը դժվար թե հաջողվի լուծել մինչև հոկտեմբերի 2-ը: Նա նաև նշել է, որ երկուշաբթի պաշտոնական հայտարարություն կանի ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ:
ԶԼՄ-ների տեղեկություններով, այժմ քննարկվում են ընտրությունների տարբեր ամսաթվեր`նոյեմբերից մինչև հունվար: