Ռիո-2016. Պարալիմպիկ խաղեր. ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը զբաղեցրեց 5-րդ տեղը (տեսանյութ)
Ռիո-դե-Ժանեյրոյում շարունակվում են 2016 թվականի պարալիմպիկ խաղերը: Այսօր մրցահարթակ է դուրս եկել գյումրեցի ծանրորդուհի Գրետա Վարդանյանը:
55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է 5-րդ տեղը՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները:
Գրետա Վարդանյանին են ենթարկվել 90, 95 և 96 կգ-ոց ծանրաձողերը: