Վերա Բրեժնևան պատմել է Կոնստանտին Մելաձեի հետ համատեղ կյանքի մասին
Մոտ մեկ տարի առաջ երգչուհի Վերա Բրեժնևան ամուսնացել է հայտնի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ: Զույգը պսակադրվել է իտալական Ֆորտե դեյ Մարմի հանգստավայրում: Հարսանիքը գաղտնի էր, սակայն դրա մասին հայտնի էր դարձել արտասահմանցի պապարացիների շնորհիվ:
Նրանք բավականին հազվադեպ են խոսում իրենց անձնական կյանքի մասին: Սակայն այժմ երգչուհին կիսվել է իր զգացմունքներով, որ տածում է իր ամուսնու հանդեպ: Վերան խոստովանել է, որ նա այն մարդն է, ում ինքն ամբողջությամբ վստահում է ցանկացած իրավիճակում, փոխանցում է loveradio.ru-ն:
«Նա բացարձակ հեղինակություն է իմ համար: Նա ունի փորձ, խոհեմություն, պրոֆեսիոնալիզմ, նրա կարծիքը ես հաճախ ընդունում եմ առանց պայմանի: Այն ամենում, ինչը կապված է աշխատանքի հետ, ես բացարձակ վստահում եմ նրան, ինչպես ասում են, կարող եմ գնալ փակ աչքերով: Կարծես թե, դա շատ բնական է` միշտ մնալ կին, ես լսում եմ և ենթարկվում»,- խոստովանել է երգչուհին: