Մահացել է «Համբույր Թայմս-սքվերում» պատմական լուսանկարի բուժքույրը
Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքում 92 տարեկան հասակում մահացել է Գրետա Ֆրիդմանը, ում համբույրը նավաստի Ջորջ Մենդոսի Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի օրը դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի խորհրդանիշ, հաղորդում է Associated Press-ը:
Ֆրիդմանի մահվան մասին հաղորդել է նրա որդին: Հայտնի է, որ նրան կհուղարկավորեն Արլինգթոնյան գերեզմանատանը՝ ամուսնու կողքին:
Ֆրիդմանը դուրս է եկել Թայմս-սքվեր օգոստոսի 14-ին, այն բանից հետո, երբ հաղորդել են Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի մասին: Հենց այդտեղ էլ նա հանդիպել է Ջորջ Մենդոսին: Նրա որդու խոսքով՝ համբույրը, որը ստացել է «Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի օրը Թայմս-սքվերում», կամ ուղղակի «Համբույրը» հանկարծակի է ստացվել: