Գերմանիայում հայտնել են երկրում գտնվող ռեկորդային թվով պոտենցիալ վտանգավոր իսլամիստների մասին
Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը հայտարարել է, որ իսլամիզմի պոտենցիալ վտանգավոր կողմնակիցների քանակը Գերմանիայում հասել է ռեկորդային մակարդակի և այս պահին գերազանցել է 520 մարդը, գրում է Deutshce Welle-ն` Bild-ին հղումով:
«Պոտենցիալ վտանգավոր են այն մարդիկ, որոնց նկատմամբ կան փաստերով կցված ենթադրություններ, որ նրանք ունակ են քաղաքական դրդապատճառներով լուրջ բնույթի հանցագործություններ իրականացնել: Նրանց քանակը կազմում է ավելի քան 520 մարդ, այն բարձր է, քան երբևէ»,- ասել է Մեզյերը:
Նրա խոսքով, ահաբեկչությունների վտանգը գալիս է ինչպես միությունների սահմաններից դուրս, այնպես էլ ծայրահեղական միայնակներից, որոնք կարող են մտնել Եվրոպայից կամ արդեն ապրում են Գերմանիայի տարածքում:
Մեզյերը հայտնել է նաև, որ իսլամիստների շարքում, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում, 360-ը այսպես թե այնպես կապված են ահաբեկիչների հետ և նրանց աջակցում են ահաբեկչություններ նախապատրաստելու հարցում: