Արթնացել են, ուզում են ազգային համաձայնության կառավարություն ձևավորեն. Սասուն Միքայելյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանն էլ հայտարարեց Հայաստանում առկա քաղաքական, տնտեսական, բարոյական վիճակն այն կարգի է սրվել, որ ժողովուրդը դրանից դուրս գալու միակ ելքը տեսնում է զինված ապստամբության մեջ, մինչդեռ իշխանությունը ազգային համաձայնության կառավարություն է ձևավորում:
«Ազգային համաձայնության կառավարություն, որից տեղյակ չէ մեր ժողովուրդը»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Ապա նա հարցրեց` ո՞վ էր այսքան տարի բռնել իշխանությունների ձեռքը, որ նորմալ կառավարություն ձևավորեին, որ հիմա արթնացել են, ուզում են ձևավորեն ազգային համաձայնության կառավարություն: «Հերիք ա «կտերին» գնանք»,- ավելացրեց ընդդիմադիր քաղաքական գործիչը ու պատմեց մի անեկդոտ հավը ձեռքին մաքսատուն անցնող մարդու մասին, ում գրպանում մի մեծ ադամանդ են հայտնաբերում ու երբ հարցնում են սա ինչ է, ասում է՝ «կուտն ա»: