Մալևիչի «Սև քառակուսի» կտավն ուղարկվել է Արգենտինա
Ռուսական պետական թանգարանը նկարիչ Կազիմիր Մալևիչի աշխատանքները կներկայացնի Արգենտինայում, հայտնում է Интерфакс-ը:
Թանգարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բուենոս Այրեսի Պրոա հիմնադրամի թանգարանում կբացվի «Կազիմիր Մալևիչ. Ռուսական թանգարանի հավաքածուից» խորագրով ցուցադրությունը: Կներկայացվեն ռուսական ավանգարդի վարպետի մոտ 40 աշխատանքներ:
«Բուենոս Այրեսում ցուցադրությունը կներակայացնի նկարչի արվեստը վաղ ստեղծագործություններից մինչև սուպերթեմատիկ աշխատանքները և վերադարձը դեպի ռեալիզմը, ինչպես նաև կներառի թատերական հագուստներ և փաստագրական նյութեր»,- պատմել են Ռուսական թանգարանում:
Ցուցադրությունը կտևի մինչև նոյեմբերի 27-ը: