ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանին առաջադրում է վարչապետի թեկնածու
ՔՊ վարչությունը որոշել է ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու:
Այս մասին անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ վարչության անդամ Լենա Նազարյանը `հավելելով. «Որպեսզի ՔՊ կուսակցությունից ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրվի Նիկոլ Փաշինյանը` իշխանափոխության գործընթացն արագացնելու համար»:
Նա հատուկ ընդգծեց, որ վարչապետի իրենց թեկնածուին առաջադրում են ոչ թե նրա համար, որ գործող իշխանության կազմում լինի, այլ առաջադրում ու լիազորում են ձևավորել ստվերային կառավարություն, որ «առավել կոնկրետացնեն իշխանափոխությանն ուղղված և Սերժ Սարգսյանին հեռացնելու գործընթացը»: