Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Կարեն Կարապետյանը Մոսկվայի ոճն ավելի լավ է հասկանում․ Սերգեյ Մինասյան

0

Ըստ «Կովկասի ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի՝ Երևանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմում» բարձր պաշտոն զբաղեցրած Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու փաստի մեջ կարևոր հանգամանքն այն չէ, որ նա Ռուսաստանից է գալիս: Նա նաև որևէ ձևով չի բացառում, որ Հայաստանում կառավարության փոփոխությունը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական իրադարձություններով:

«Երկրում կատարված վերջին իրադարձություններից հետո և երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական իրավիճակից ելնելով՝ երկրի նախագահը հասկացավ,  որ եթե ինչ-որ մի բան ընդհանրապես կարելի է անել, դա կարող է լինել խորը բարեփոխումների միջոցով: Եվ բարեփոխումները պետք է անել ոչ թե ներսից մարդ նշանակելով, ինչպես եղավ Հովիկ Աբրահամյանի դեպքում, այլ բերելով համակարգից դուրս մեկին, իսկ Կարեն Կարապետյանը, իհարկե ունենալով և՛ անձնական, և՛բարեկամական, և՛ աշխատանքային կապեր Հայաստանում, ընկալվում է որպես այս համակարգից դուրս մարդ»,– ասաց Սերգեյ Մինասյանը:

Նա բերեց Ռուսաստանում կիրառված օրինակը, երբ ժամանակին պաշտպանության նախարար նշանակվեց Անատոլի Սերդյուկովը, որը պաշտպանական համակարգի հետ կապ չուներ: «Արդյունքում հնարավորություն եղավ բավականին բարեկարգել զինվորական համակարգը: Հիմա այս պահին տեսնում ենք, որ Ռուսաստանն ունի բավականին արդիականացված ռազմական համակարգ»,-ասաց Սերգեյ Մինասյանը՝ միաժամանակ նշելով, որ իր համար այս ամենում առավել կարևոր է, թե ինչ աստիճանի «քարտ բլանշ» է ստացել Կարեն Կարապետյանը Նախագահ Սերժ Սարգսյանից, թե ինչ աստիճանի ազատություն նա կունենա:

«Ճիշտ է, այդ ազատությունը տարբեր կերպ է ընկալվում իշխանությունների և հասարակության կողմից. իշխանություններն ասում են, որ խորը փոփոխություններ կանեն, բայց դրանք հնարավոր է՝ ընդհանրապես չհամապատասխանեն հասարակական սպասումներին: Չնայած կան շատ լավատեսական սպասումներ, բայց ես համոզված եմ՝ հասարակության ներսում նորից կլինեն խորը հիասթափություններ, և ոչ թե Կարեն Կարապետյանի պաշտոնավարման պատճառով, այլ որովհետև այդ բարեփոխումների խորությունները և նոր կառավարության հնարավորությունները չեն համընկնելու հասարակության պատկերացումներին»,- ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով այն դիտարկումներին, թե Ռուսաստանում լուրջ կապեր ունեցող մեկին վարչապետի պաշտոնում նշանակելով ռուսական ազդեցությունը Հայաստանում կավելանա, Սերգեյ Մինասյանը նշեց, թե Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելով  ռուսական ազդեցության մեծացման խնդիր չկա:

«Ազդեցությունն ու կախվածությունն առավել շատ անվտանգության հարցերի հետ է կապված: Այդ առումով, չեմ կարծում, որ Հովիկ Աբրահամյանի ժամանակ, իր ներկայությամբ, այդ ազդեցությունը սահմանափակվում էր, և հիմա Կարեն Կարապետյանի դեպքում դա կավելանա: Հակառակը եթե հաշվի առնենք, որ նոր վարչապետը և՛ լավ ռուսերեն գիտի, և՛ անձնական կապեր էլ ունի, գուցե իր գործունեության ազատությունն ավելի շատ լինի ռուսների հետ, քան Հովիկ Աբրահամյանի ժամանակ էր: Կարեն Կարապետյանը Մոսկվայի ոճն ավելի լավ է հասկանում, քան Հայաստանի քաղաքական կամ տնտեսականը վերնախավը»,– ասաց քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանին հիշեցրեինք, որ նախկինում Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց քաղաքապետի պաշտոնից՝ պատճառաբանելով, թե իրեն ավելի բարձր աշխատավարձ են առաջարկել Մոսկվայում: Հարցին, թե արդյոք հաշվի չի առնվել Կարեն Կարապետյանի այն ժամանակվա արածը՝ այս անգամ նրան պաշտոն առաջարկելիս, Սերգեյ Մինասյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող բացառել, որ նա նույն կերպ չի վարվի կամ պնդեմ հակառակը: Բայց պետք է ենթադրել, որ այս պահին այդքան լուրջ քայլի գնալով ՝ Սերժ Սարգսյանը  բոլոր հնարավոր սցենարները հաշվի է առել՝ նկատի ունենալով պահի լրջությունը: Հասկանալի է, որ իր համար կարևոր և լուրջ քայլ է լինելու: Կարծում եմ, որ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումները նույնն են, որ գոնե մինչ 2018 թվականի մարտի ընտրությունները՝ մինչև գործող նախագահի լիազորությունների ավարտը, ինքը փորձելու է մնալ վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյանը պատրաստվում է այդ պաշտոնում գոնե տարի-տարիուկես մնալ, իսկ դրանից հետո թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող կանխատեսել»:

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин открыл пешеходную галерею между станциями метро и МЦД-4 Кутузовская


Спорт в России и мире
Москва

«23 and Friends»: в Москве состоялся спортивно-музыкальный фестиваль Аш 23


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Варвара Грачёва

Осталась в одиночестве: Андреева победила Грачёву и вышла в четвертьфинал «Ролан Гаррос», Медведева остановил де Минор


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.





Путин в России и мире
Москва

Путин прислал траурный венок на похороны полярника Чилингарова


Лукашенко в Беларуси и мире
Минск

Прямое авиасообщение открыли между Ульяновском и Минском




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В Киеве допускают, что Зеленский может не попасть на саммит G7 в Италии


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Rammstein

Rammstein зажигают



Москва

Суд подтвердил отцовство Владимира Жириновского в отношении Олега Эйдельштейна

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net