Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Сентябрь
2016

Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը. Նիկոլ Փաշինյան

0

Իր ելույթը  Նիկոլ Փաշինյանը սկսեց իր ավանդական`«Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ» դիմելաձևով:

Նա նշեց, թե  ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց ընդդիմության բնույթի ու էության մասին բուռն քննարկումներով, որին հետևեց քաղաքական թեժ ամառը, երբ «Սասնա ծռեր» խումբն իր հուսահատ գործողություններով հաստատեց Հայաստանում վստահության ճգնաժամի էությունը:

«Մենք շարունակում ենք վերապրել Խորենացի փողոցի ամառային օրերը, բայց հիմա աշուն է և ունենք այն, ինչ ունենք: Սերժ Սարգսյանը ոչ միայն շարունակում է մնալ Բաղրամյան 26-ում, այլև նրա եղբայր Լևոնը Գյումրիի ավագանու որոշմամբ հռչակվել է հանրապետության 2-րդ քաղաքի պատվավոր քաղաքացի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում այս իշխանության ու Սերժ Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ դե ֆակտո և դե յուրե դադարել են ՀՀ քաղաքացի լինել ու մտածել` ինչ է իրենց համար Հայաստանը` հայրենի՞ք, թե՞ պատուհաս:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը որոշեց պատասխանել սոցիալական ցանցերում ու հանրության շրջանում ժամանակ առ ժամանակ շրջանառվող հարցին, թե պաշտոնյաներից ով է ամենաշատը մեղավոր այս ամենի համար: «Մեր պատասխանը միանշանակ է, Հայաստանի այսօրվա վիճակի  թիվ 1 պատասխանատուն Սերժ Սարգսյանն է վերջին 23 տարվա մեջ լինելով էլիտար պոլիտբյուրոյի անդամ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

2008 մարտիմեկյան սպանդ. այս ողբերգական դեպքերին ևս անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը:

Նա խոսեց նաև Հայաստանում վերջին 23 տարում քաղաքական  սպանությունների մասին. վարչապետ, ԱԺ նախագահ, ներքին զորքերի հրամանատար, գլխավոր դատախազ, փոխնախարար, ԱԺ պատգամավոր  և այլն: Թերևս միայն ՀՀ նախագահի սպանություն չի եղել:

Անդրադառնալով քննարկվող հարցին, թե Սերժ Սարգսյանը հող հանձնող է, թե ոչ, հարցրեց. «Ժողովուրդ ջան, կներեք, հող հանձնելը պոզով-պոչո՞վ է լինում»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սարի թաղի դեպքերի ժամանակ, երբ ուղղորդված լրագրողների ջարդ տեղի ունեցավ, դրա թիվ մեկ պատասխանատուն ևս Սերժ Սարգսյանն է:

Նրա հեռացումը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բխում է ՀՀ կարճաժամկետ, միջնաժամկետ ու վերջնաժամկետ շահերից:

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մենք ասել ենք և ասում ենք` Հայաստանում պետք է լինի մեկ ընդդիմություն»։ Ապա բացատրեց, թե ինչու են այդքան կարևորում մեկ ընդդիմության գաղափարը և այս համատեքստում քննադատում իրենց ընդդիմություն հռչակած շատերին:

«Այդպես վարվում ենք, որովհետև համոզված ենք, որ Հայաստանում իշխանության հարցը չի լուծվելու, քանի դեռ չի լուծվել ընդդիմության հարցը: Ընդդիմությունն իշխանափոխություն իրականացնելու գործիքն է, և եթե  այդ գործիքը խափանված է, իշխանափոխության մասին խոսակցությունները հավերժ մնալու են խոսակցություն»,- ասաց նա:

Սա հին ընդդիմադիր «աջափսանդալների» մեխանիզմ է: Սա, նրա խոսքով, շատ կարևոր է հանրահավաքային պրոցեսի կամ թավշյա հեղափոխության համար, որպեսզի քաղաքացին իմանա, թե ով է այդ պրոցեսի պատասխանատուն:

Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը կոչ է անում, որ ժողովուրդը դնի ոչ թե ընդդիմադիրներին համախմբելու խնդիր, այլ որոշի, թե ով է այդ մեկ ընդդիմությունը, որի հետ կապում է իշխանափոխության հույսերը:

Նիկոլ Փաշինյանի հավելմամբ`«Քաղաքացիական պայմանագիրը» հավակնում է միակ ընդդիմությունը լինելուն, բայց դա պետք է որոշի ժողովուրդը:

Անդրադառնալով իշխանափոխության ՔՊ սցենարների մասին, Նիկոլ Փաշինյանը կրկեց, որ ասել են` «Ժողովրդին չենք առաջնորդելու դեպի պարտություն»:

«Մեզ համար անհասկանալի է նաև քաղաքական գործակցությունը այնպիսի սուբյեկտների հետ, որոնք ուղիղ կապ ունեն Սերժ Սարգսյանի ապօրինի վարչախմբի ծագումնաբանության հետ: Ընդհանրապես անհասկանալի է, որ այնպիսի սուբյեկտներ, ինչպես ՕԵԿ-ն է ու Արթուր Բաղդասարյանը, Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարան ԲՀԿ-ն, Վարդան Օսկանյանը, որոնք Սերժ Սարգսյանի իշխանության բերած գլխավոր գործող անձինք են, այսօր Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության հայտ կարող են ներկայացնել»,- ասաց նա ու ավելացրեց, որ նրանց համարում են նույնպիսի չարիք, ինչպես գործող և նորակոչիկ բոլոր «հաճախորդներին»: ՔՊ-ն պակաս վտանգավոր չի համարում Հայաստանի քաղաքական դաշտը ողողած պրոամերիկյան ու պրոռուսական ուժերին, որոնք ՀՀ իրականությունը տեսնում են Պետդեպի, Կրեմլի կամ Եվրապառլամենտի պատուհաններից։

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о волонтерском движении Москвы


Спорт в России и мире
Москва

"Евро-Футбол.Ру": "Спартак" летом купит форварда только в случае ухода Соболева


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Веснина

«Мирра Андреева обладает удивительной выживаемостью» // Олимпийская чемпионка по теннису Елена Веснина об итогах женского Roland Garros


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жителям Подмосковья рассказали о лесопожарной обстановке в лесах на 11–13 июня





Путин в России и мире
Москва

О важности решения об индексации пенсий работающим пенсионерам


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск подтвердил готовность наращивать сотрудничество с Баку




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Нюша

Нюша не пришла. Отсутствие певицы и ее мужа в суде не повлияет на развод



Москва

Благоустройством части набережной Авиастроителей в Воронеже займется компания из Москвы

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net