Նշվել են Եվրոպայի ամենաերջանիկ մայրաքաղաքները
Եվրոստատը ուսումնասիրություն է անցկացրել, համաձայն որի` ամենաշատը կյանքից գոհ են Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի բնակիչները. փոխանցում է Корреспондент-ը:
Պարզվել է, որ Եվրոպայի 18 մայրաքաղաքներում 10 բնակչից առնվազն 9-ը գոհ է կյանքից իր քաղաքում:
Ընդ որում՝ առավել գոհ են Վիլնյուսի բնակիչները` 98%, Ստոկհոլմի և Կոպենհագենի բնակիչները` 97%, ինչպես նաև Վիեննայի և Լյուքսեմբուրգի բնակիչները` 86%:
Իսկ ահա ամենցածր ցուցանիշը գրանցվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում` 71%: Բուխարեստում և Փարիզում գոհ է բնակիչների 83%-ը, իսկ Հռոմում` 80%-ը: