Կարեն Կարապետյանը պատրաստ է ինքնուրույն, անկախ քաղաքականություն իրականացնել. Սամվել Նիկոյան (տեսանյութ)
Կարեն Կարապետյանը կարող անձնավորություն է: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ խոսելով կուսակցության որոշման մասին՝ որպես վարչապետի նոր թեկնածու առաջադրել Կարեն Կարապետյանին:
«Յուրաքանչյուր պաշտոնում, որտեղ աշխատել է Կարեն Կարապետյանը, իրեն դրսևորել է այդպես, նոր մոտեցումներ ունի, թարմ հայացքներ, որոնք կյանքի կկոչի»,- նշեց Նիկոյանը:
Ըստ պատգամավորի՝ Կ. Կարապետյանը պատրաստ է ինքնուրույն, անկախ քաղաքականություն իրականացնել՝ լավ իմանալով խնդիրները, որոնք կան երկրում: «Կարեն Կարապետյանն ազատ է կադրային քաղաքականություն իրականացնելու հարցում, ու բոլորը պատրաստ են իրեն տալ այդ ազատությունը»,- նշեց Նիկոյանը:
Սամվել Նիկոյանն ասաց, որ ստեղծվել էր այնպիսի իրավիճակ, որ դրան համարժեք պատասխան էր պետք, ուստի Կարեն Կարապետյանն ի վիճակի է բավարարել հանրության սպասումները: