Հովիկ Աբրահամյանը դեռ անելիքներ շատ կունենա. Արտակ Զաքարյան (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հորդորում է չշտապել նոր կառավարության ձևավորման շուրջ տեսակետներ կամ ենթադրություններ հայտնելիս: ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո, որտեղ Հանրապետականը որոշեց որպես վարչապետի թեկնածու առաջադրել Կարեն Կարապետյանին, Արտակ Զաքարյանն ասաց, որ վերջինս շուտով հանդես կգա ծրագրային ելույթով:
«Սահմանադրությամբ սահմանված ժամկետում համապատասխան գործողություններ կլինեն»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ ներկա էր նաև Հովիկ Աբրահամյանը, ով ևս ԳՄ նիստում հանդես եկավ ելույթով: «Պարոն Աբրահամյանը դեռ անելիքներ շատ կունենա»,- նշեց Արտակ Զաքարյանը: