27-ամյա Հենրի Սարդարյանը նշանակվել է ՄԳԻՄՕ-ի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն
Հենրի Սարդարյանը նշանակվել է ՌԴ ԱԳՆ-ի Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄՀՄՊԻ կամ ՄԳԻՄՕ) Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այս մասին հաղորդում է բուհի մամուլի ծառայությունը:
Հենրի Տիգրանի Սարդարյանը ծնվել է 1989 թվականին: 2015 թվականին` 15 տարեկան հասակում, ընդունվել է ՌԴ ԱԳՆ ՄՀՄՊԻ Կառավարման միջազգային ինստիտուտի ֆակուլտետ` Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ: Ուսման տարիներին ընդգրկվել է ինստիտուտի լավագույն ուսանողների տասնյակում:
Սարդարյանը ավարտել է ՄԳԻՄՕ Իրավական ապահովման ամբիոնի ասպիրանտուրան` «Սահմանադրական իրավունք» մասնագիտությամբ:
Հենրի Սարդարյանը քաղաքական գիտությունների թեկնածու է: 2012 թվականից դասավանդում է ՄԳԻՄՕ-ում: Մինչև տնօրենի պաշտոնում նշանակվելը զբաղեցրել է Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: