Քանյե Ուեսթը և Դրեյքը համատեղ ալբոմ կթողարկեն
Այն մասին, որ նոր համատեղ ալբոմի աշխատանքներն արդեն սկսվել են, Vogue ամսագրին պատմել է անձամբ Քանյե Ուեսթը:
«Մենք այժմ Դրեյքի հետ միասին աշխատում ենք երաժշտության վրա, լավ ժամանակ ենք անցկացնում ստուդիայում: Աշխատում ենք ալբոմի վրա, այնպես որ սպասեք մոտ ժամանակում ինչ-որ մի զիլ աշխատանքի»,- ասել է երաժիշտը:
Քանյեն, սակայն, հրաժարվել է նշել թողարկման ամսաթիվը և շարունակել է պատմել հագուստի իր նոր հավաքածուի աշխատանքների մասին, ինչին իրականում նվիրված է եղել հարցազրույցը:
Երաժիշտն իր խոսքում խոստովանել է, որ եթե ինքն ունենար գերուժ ընտրելու հնարավորություն, ապա կնախընտրեր դառնալ անտեսանելի. փոխանցում է buro247.ru-ն: