Դանիացի հնագետները 3000-ամյա հնության բրոնզե թուր են հայտնաբերել
Սիրողական հնագետների զույգը մետաղական դետեկտորի միջոցով դանիական Զելանդիա կղզու հյուսիս-արևմուտքում բրոնզեդարյան հիանալի պահպանված թուր է հայտնաբերել:
Ինչպես գրում է Euromag-ը` լավ պահպանված թուրը դանիացիները հայտնաբերել են 30 սմ խորությամբ: Գտածոն թունելով իր տեղում` նրանք կապ են հաստատել Վեստշելլաննի թանգարանի հետ, որն անմիջապես իր հնագետներին է ուղարկել հայտնագործության վայր:
Թանգարանի մասնագետների եզրակացության մեջ ասվում է, որ գտածոն իրենից բրոնզե թուր է ներկայացնում` 82 սմ երկարությամբ, որը թվագրվում է բրոնզե դարին, մասնավորապես` մ.թ.ա. 1100-900 թվականներին:
Թեև այն 3000 տարվա հնություն ունի, թրի 67 սմ երկարությամբ ծայրը դեռ սուր է: Թուրը սեպտեմբերին կցուցադրվի Կալունբորգի թանգարանում: