Mercedes-ն էլեկտրական միկրոավտոբուս է մշակում, որը փաթեթներ կառաքի անօդաչուների միջոցով. լուսանկարներ
Mercedes-Benz-ն առաջին նորարար քայլերն է կատարում փաթեթների առաքման ոլորտում:
Ինչպես ներկայացնում է Business Insider-ը, գերմանական ավտոարտադրողը 562 մլն դոլար է ներդնում առաջիկա 5 տարվա ընթացքում ամբողջությամբ էլեկտրական միկրոավտոբուսների և անօդաչու թռչող սարքերի ցանց ստեղծելու համար, որոնք կկիրառվեն արագ առաքման ծառայության մեջ:
Mercedes-ի էլեկտրական միկրոավտոբուսները կկարողանան 270 կմ/ժամ արագություն զարգացնել:
Միկրոավտոբուսների ինտերիերը լիովին ավտոմատացված բեռների տարածք է լինելու: Այն ներկայանում է մեխանիկական դարակների համակարգով, որտեղ տեղակայվելու են փաթեթները: Վարորդը համակարգից հրահանգ կստանա ամեն անգամ փաթեթի առաքման վայր հասնելիս:
Միկրոավտոբուսի գագաթին անօդաչու սարք կլինի հարմարեցված: Առաքման հասցեին հասնելով ավտոմատացված համակարգը նախատեսված փաթեթը կուղարկի անօդաչուին, որն էլ այն կհասցնի վերջնական հասցեակետին:
Mercedes-ն օգտագործելու է մեկ լիցքավորմամբ 17 կմ տարածություն անցնող ընթացող Matternet M2 անօդաչուները:
Ընկերությունն իր բազմամիլիոնանոց ստարտափի մասին հայտնել է սեպտեմբերի 7-ին: