Ամերիկացի գիտնականներին հաջողվել է թարգմանել 1700-ամյա հնագույն տապանագիրը
1700-ամյա հնության եգիպտական տապանագիրը, որի նմանը գիտնականներն առաջին անգամ են հայտանաբերել, վերջապես թարգմանվել է:
Ինչպես հաղորդում է CNN-ը` փոքրիկ ուղղանկյունաձև կրաքարի վրա հին հունարենով գրված մակագրությունը բացահայտում է այն կնոջ անունը, կրոնը և մարդկային տեսակը, որի մասին գրված է:
Հին գրությունը վերծանել են ամերիկյան Բրիգհեմ Յանգի համալսարանի (Յուտա) մասնագետները: Տապանագիը ոգեկոչում է Հելեն անունով կնոջ հիշատակը, ով խնամում և հոգ էր տանում որբերին:
Հրեա կնոջ` Ամա Հելենին ուղղված գովաբասանքի տողերում նշվում է, որ նա մահացել է 60 տարեկանում, և իր ողջ կյանքում ողորմածության ու օրհնության ուղի է անցել: