Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «վերջին անտիպ պատմվածքները» կհրատարակվեն հաջորդ տարի
Ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «կարճ պատմվածքների վերջին անտիպ հավաքածուն» վերջապես կհրատարակվի մեկ գրքում, որը լույս կտեսնի հաջորդ գարնանը:
Ինչպես հայտնում է The Independent-ը` «Մեծն Գեթսբիի» հեղինակի անտիպ ստեղծագործությունները երկրպագուների համար տարիներ շարունակ հրապարակվել են մի շարք թերթերում, ինչպես օրինակ` The New Yorker-ը:
Ինչպես նշում է Ֆիցջերալդի գործերն ուսումնասիրող պրոֆեսոր Աննա Մարգարթե Դենիելը, հեղինակը նախընտրում էր իր գործերն առանց տպագրելու թողնել, անգամ այն պահերին, երբ դրամի խիստ կարիք ուներ:
20-րդ դարում ապրած և ստեղծագործած գրողը հայտնի էր 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով: